Հակառակորդի Տ-90 տանկ է խոցվել. Ֆոտո

Հակառակորդի Տ-90 տանկ է խոցվել. Ֆոտո

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակի մարտիկները հակառակորդի Տ-90 տանկ են խոցել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Սա էլ Տ-90-ը։ Տղերքը հեշտ էլ խփել են։ Շատ մոտիկ չկարողացա գնալ ցավոք, կրակում էին»,- ասվում է գրառման մեջ։

Նա նաև լուսանկարներ է հրապարակել։

Տանկը, հավանաբար, շատ լուրջ վնասվածքներ չունի և հետագայում այն հնարավոր կլինի կիրառել հակառակորդի դեմ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---