ՀՀ-ում Covid-19-ով փաստացի բուժվողների թիվը 6000-ից անցել են․ 543 նոր դեպք կա

ՀՀ-ում Covid-19-ով փաստացի բուժվողների թիվը 6000-ից անցել են․ 543 նոր դեպք կա

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 51,925-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 543-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է հուլիսի 15-ից ի վեր։

Ապաքինվել է ևս 177 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,583 է, փաստացի բուժվողներինը՝ 6068։

Մահվան 7 դեպք է գրանցվել, 6-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 972 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Մեկ օրում թեստավորվել է 3483 մարդ։ Ընդհանուր առմամբ, 303,707 թեստ է արվել։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունը զգուշացրել էր, որ Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ։ «Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Խորհուրդը կոչ է արել ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու դրսևորումներից
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
---