ՀՀ-ում կորոնավիրուսի 672 նոր դեպք կա, փաստացի բուժվողները կրկին 7000-ից ավելի են

ՀՀ-ում կորոնավիրուսի 672 նոր դեպք կա, փաստացի բուժվողները կրկին 7000-ից ավելի են

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 7-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 53,755-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 672-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Սա նոր դեպքերի ամենամեծ աճն է հուլիսի 15-ից ի վեր։

Մահվան 5 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 995 դեպք կա, այլ պատճառով՝ 302։

Ապաքինվել է ևս 178 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 45,110 է, փաստացի բուժվողներինը՝ 7348։

Մեկ օրում թեստավորվել է 2878 մարդ։ Ընդհանուր առմամբ, 312,823 թեստ է արվել։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---