Հարությունյան․ Եթե Ադրբեջանը չպահի հրադադարը, Արցախը դիմելու է ՀՀ-ին և աշխարհին՝ անկախության ճանաչման համար11 հոկտեմբերի 2020 - 11:06 AMT PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանը չկատարի հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված հումանիտար հրադադարի շուրջ պարտավորվածությունները, Արցախի նախագահը դիմելու է ՀՀ իշխանություններին և աշխարհի բոլոր երկրներին՝ ճանաչելու Արցախի անկախությունը, նաև ընդունելու է իրեն պարտադրված երկարատև պատերազմը։ Նախագահ Արայիկ Հարությունյանը, խոսելով բանակցություններից, ասել է, որ Արցախը չի կարող պարտադիր պայման ընդունել մի երկրից, որի նպատակը ժողովրդին, հազարամյա մշակույթը և պատմությունը բնաջնջելն է։ Նրա խոսքով՝ նման գործողություններ կլինեն, եթե առաջիկա մեկ-երկու օրում չզգան խաղաղ ճանապարհով հարցի կարգավորման Ադրբեջանի պատրաստակամությունը։ «Այստեղ կտեսնենք այն բոլոր երկրների ցանկը, որոնք հարգում են մարդու իրավունքները, միջազգային իրավունքը, ազգերի ինքնորոշման իրավունքը, և այն երկրների ցանկը, որոնք աջակցում են միջազգային ահաբեկչությանը»,-ասել է նա։ Նախագահի խոսքով՝ գիշերվա ընթացքում Ստեփանակերտի և բնակավայրերի հրթիռակոծումը ցույց է տվել, որ հումանիտար հրադադարը չի գործում, սակայն առավոտյան տվյալներով համեմատաբար հանգիստ է իրադրությունը։ «Չգիտենք՝ ինչքանով է դա լինելու երկարատև, բնակավայրերը չեն հրթիռակոծվում, առաջնագծում փոքր հրաձգություններ կան, կիրառվում է սովորական հրետանի, և կա դիրքային փոքր պայքար»,- նշել է նա՝ ավելացնելով, որ եթե հակառակորդը չի պահում հրադադարը, Արցախը չի կարող պահել։ Ըստ Հարությունյանի՝ եթե առաջիկա օրերի ընթացքում չկատարվի պայմանավորվածությունը, սա կնշանակի, որ Ադրբեջանը կարող է ընդունել հրադադարի կամ զինադադարի պայմաններ, եթե դրան ստիպեն միայն երկարատև ծանր կորուստները։ Արցախը պայքարելու է մինչև վերջ, հայտարարվելու է հայրենական պատերազմ․ «Ուզում են երկարատև պատերազմ, իրենք են ընտրել այդ ճանապարհը, մենք չենք հրաժարվելու պարտադրված պատերազմից»։ ՀՀ-ն և Ադրբեջանը Մոսկվայում արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ հանդիպմանը պայմանավորվել էին հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ից ԼՂ հակամարտության գոտում հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին՝ դիակների և գերիների փոխանակման նպատակով։ Հոկտեմբերի 10-ին ժամը 12։00-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներին կրակի դադարի հրաման էր տրվել, սակայն, ադրբեջանական ստորաբաժանումները 12:05-ին գրոհ են ձեռնարկել «Կարախամբեյլի» կոչվող տեղամասի ուղղությամբ և դիվերսոն մարտեր Հադրութի ուղղությամբ։ Իսկ գիշերվանից սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտը, Շուշին և այլ բնակավայրեր։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |