Թբիլիսի․ Ադրբեջանի ինքնաթիռների բեռը, փաստաթղթերով, մարդասիրական է

Թբիլիսի․ Ադրբեջանի ինքնաթիռների բեռը, փաստաթղթերով, մարդասիրական է

PanARMENIAN.Net - Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցումը ցամաքային և օդային ճանապարհով ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Լաշա Դարսալիան, փոխանցում է Aliq.ge-ն:

«Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցում չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն՝ չվերթերը, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Չնայած դրան, լրատվամիջոցներում ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթերի քողով»,- հայտարարել է նա՝ նշելով, որ խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---