ՊՆ․ Հակառակորդը 2-3 ուղղությամբ գրոհներ է ձեռնարկել, մերձարաքսյան հատվածում դիմադրությունը հերոսական էր

ՊՆ․ Հակառակորդը 2-3 ուղղությամբ գրոհներ է ձեռնարկել, մերձարաքսյան հատվածում դիմադրությունը հերոսական էր

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան հակառակորդը կրկին հարձակողական գործողություն է նախաձեռնել 2-3 ուղղությամբ, հարավում մերձարաքսյան հատվածում զորքերը հերոսական դիմադրություն են ցույց տվել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ որոշ բնագծերում հակառակորդը հետ է շպրտվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ ադրբեջանական կողմը շարունակում է չափազանց մեծ ուժեր կիրառել, այդ թվում` հետևակ, օդուժ։

Նա նշել է, որ գիշերային ժամերին որոշ չափով մարտերի ինտենսիվությունը թուլանում է, առավոտյան կրկին վերսկսում։

ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Քարվաճառի շրջանում այս պահին համեմատաբար թեթև վիճակ է, համառ մարտեր չկան։

Պատասխանելով Զինված ուժերում կորոնավիրուսի դեպքերի մասին հարցին՝ Հովհաննիսյանը նշել է, որ նման վիճակագրություն չկա, զինված ուժերն ամբողջությամբ գտնվում են մարտական գործողությունների մեջ, կորոնավիրուսի թեստ հանձնել չեն կարող, եթե խոսքը ծանր դեպքերի մասին չէ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---