Մայիլյան․ Ուրախ եմ, որ Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսակետը

Մայիլյան․ Ուրախ եմ, որ Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսակետը

PanARMENIAN.Net - Մայիլյան․ Ուրախ եմ, որ Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսակետը «Ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ դերակատարում կունենա ցեղասպան սպառնալիքները կասեցնելու գործում»,- գրել է նա Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում ողջունել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունը, թե հուսով են` հայերը կպաշտպանվեն ադրբեջանցիների գործողություններից։

«Ուրախ եմ, որ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն վերահաստատել է մեր ընդհանուր տեսակետը, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հնարավոր է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով»,-գրել է Մայիլյանը։

ԱՄՆ պետքարտուղարը, անդրադառնալով ԼՂ-ում ռազմական գործողություններին, ասել է․ «ԱՄՆ-ն լիահույս է, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից»։ «Հիմա մենք ունենք թուրքերի, որոնք ռեսուրսներ են տրամադրել Ադրբեջանին՝ այդպիսով մեծացնելով Լեռնային Ղարաբաղ կոչվող տարածքի համար կրակի հզորությունը»,- ասել է նա։

Արցախի ԱԳ նախարարը գրել է նաև․ «Կարևոր է համոզվել, որ Թուրքիան այլևս չի դրդի Ադրբեջանին և միջազգային ահաբեկիչներին շարունակել անմարդկային ագրեսիան մեր ժողովրդավարության դեմ։ Մենք կիսում ենք Պոմպեոյի հույսը, որ հայերը կկարողանան պաշտպանվել Ադրբեջանի գործողություններից։ Միևնույն ժամանակ, ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն ակտիվ կառուցողական դերակատարում կունենա Թուրքիայի, Ադրբեջանի և միջազգային ահաբեկիչների մարդկության դեմ ուղղված միասնական հանցանքներն ու ցեղասպան սպառնալիքները կասեցնելու գործում»։ Մայիլյանը հավելել է նաև, որ Արցախի անկախության ճանաչումը պարտադիր պայման է տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---