Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է նաև թիկունքից մոտեցված չեխական DANA հրետանի

Ադրբեջանը ԼՂ-ում կիրառում է նաև թիկունքից մոտեցված չեխական DANA հրետանի

PanARMENIAN.Net - Ադրբեջանը, բացի իսրայելական և թուրքական զինատեսակներից, Արցախի դեմ կիրառում է նաև թիկունքի մշտական տեղակայման վայրից առաջնագծին մոտեցված չեխական 152 մմ տրամաչափի DANA ինքնագնաց հրետանային կայանքներ:

Այս համակարգերն Ադրբեջանը գնել է 2017 թվականին, սակայն երրորդ երկրի միջոցով՝ ենթադրաբար Իսրայելից։ Չեխիան պաշտոնական մակարդակով մի քանի անգամ հայտարարել է, որ տեղյակ չէ՝ ինչպես են դրանք հասել Ադրբեջան:

Պաշտպանության բանակի համապատասխան ծառայությունների տրամադրության տակ են հայտնվել հարավային ուղղությամբ չեխական DANA ինքնագնաց հրետանային կայանքների կիրառումն ապացուցող փաստեր:

Նշվում է, որ այս հրետանային կայանքներն Ադրբեջանի ԶՈւ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի սպառազինության հաստիքացուցակում են, ինչը նշանակում է, որ դրանցով համալրվել է սեպտեմբերի 27-ից սկսված մարտերի ընթացքում տուժած հրետանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է լայնածավալ հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի ամբողջ տարածքում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---