ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացվել

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ Արցախի անկախությունը ճանաչող բանաձև է ներկայացվել

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

30 անդամ է միացել շրջանառության մեջ դրված բանաձևին։

«Անչափ կարևոր է, որպեսզի Ներկայացուցիչների պալատը վճռականորեն սատարի Արցախի և նրա ժողովրդի անկախ ապրելու մղմանը, հատկապես, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կարևոր հանդիպումներին ընդառաջ»,- ասել է Փալոունը։

«Միջազգային հանրությունը չափազանց երկար է ենթարկվել ադրբեջանական և թուրքական ճնշումներին՝ տարիներ շարունակ անտեսելով նրանց ռազմատենչ հռետորաբանությունն ու ռազմական ներուժի հզորացումը։ Քանի որ այդ արյունալի հակամարտությունը շարունակվում է, մենք կարծում ենք, որ ժամանակն է պաշտոնապես ճանաչելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,- ասել է կոնգրեսականը։

Հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնում նախատեսված է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, ինչպես նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ։ Պոմպեոն հանդիպում կունենա նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Մնացականյանը հանդիպում է անցկացնում ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---