Հովհաննիսյան․ Համառ մարտեր են նաև արևելքում

Հովհաննիսյան․ Համառ մարտեր են նաև արևելքում

PanARMENIAN.Net - Համառ մարտեր են նաև արևելյան ուղղությամբ, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Որոշ տեղերում թշնամու դիվերսիոն խմբերին հետ ենք շպրտում ելման բնագծեր»,- ասվում է գրառման մեջ։

Հոկտեմբերի 23-ի առավոտվա դրությամբ տեղային նշանակության մարտեր էին ճակատային գծի բոլոր ուղղություններում: ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վարձկան-ահաբեկիչներից կազմված թշնամական դիվերսիոն խմբերի հայտնաբերման և ոչնչացման գործողությունը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---