€100,000 ԿԽՄԿ-ին Լյուքսեմբուրգից՝ Արցախում հումանիտար ջանքերի համար

€100,000 ԿԽՄԿ-ին Լյուքսեմբուրգից՝ Արցախում հումանիտար ջանքերի համար

PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հումանիտար ջանքերի համար €100,000 է փոխանցել։ Այս մասին հայտում է երկրի ԱԳՆ թվիթերյան էջը։

Նույն նպատակով ԿԽՄԿ-ին €100,000-ի փոխանցման մասին հայտնել էր նաև Էստոնիայի կառավարությունը։ Իսկ Կանադան հայտարարել էր $350,000 հատկանցնելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված:

Իսկ Արցախին նվիրատվություններ կարելի է կատարել «Հայաստան» հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (դրամով, դոլարով, ռուբլիով, եվրոյով)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---