Ուրուգվայի նախկին նախագահները ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են արել. Համերաշխ են հայերի հետ

Ուրուգվայի նախկին նախագահները ԼՂ-ում կրակի դադարեցման կոչ են արել. Համերաշխ են հայերի հետ

PanARMENIAN.Net - Ուրուգվայի 4 նախկին նախագահ հայտարարել են Հայաստանի հետ «պատմական համերաշխության» մասին ու կոչ արել անհապաղ դադարեցնել կրակը ԼՂ հակամարտության գոտում և վերսկսել բանակցությունները՝ հակամարտության վերջնական կարգավորման համար, փոխանցում է արգենտինական InfoBae-ն։

Հայտարարությունը ստորագրել են Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015):

Հրապարակման մեջ նշվում է, որ Ուրուգվայի ներկայիս նախագահ Լուիս Լակալ Պոուն 2019-ին, երբ դեռ Սենատի անդամ էր, հանդիպել է Արցախի արտաքին գործերի նախարար Մայիս Մայիլյանին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---