Ֆրանսիական Դիժոնում թուրքական «Գորշ գայլերը» հայերի դեմ բռնության կոչերով փողոց են դուրս եկել

Ֆրանսիական Դիժոնում թուրքական «Գորշ գայլերը» հայերի դեմ բռնության կոչերով փողոց են դուրս եկել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի լույս 30-ի գիշերը Ֆրանսիայի Դիժոն քաղաքում թուրքական «Գորշ գայլերը» փողոց են դուրս եկել հայերի դեմ բռնության կոչերով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայ դատի Ֆրանսիայի հանձնախումբը։

«Վիենից և Դեսինից հետո հոկտեմբերի 30-ին Էրդողանի «Գորշ գայլերը» հավաքվել էին Դիժոնում։ Նրանք, ինչպես միշտ, բռնության ու ատելության կոչեր էին հնչեցնում՝ ծածանելով Թուրքիայի դրոշը, Օսմանյան կայսրության մարտական դրոշները, «Գորշ գայլերի» տարբերանշանները:

Ֆրանսիան Թուրքիա չէ։ Վախը չպետք է գերակա լինի օրենքի հանդեպ։ Ակնկալում ենք ՆԳ նախարարի կոշտ արձագանքը՝ կարևորելով այս բարբարոսական գործողությունների դատական հետապնդումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի դեմ թուրք-ադրբեջանական պատերազմի հետևանքով Ֆրանսիայում սրվել են թուրք-հայկական համայնքի հարաբերությունները։ Մասնավորապես, ֆրանսահայերը բախվում են թուրք ազգայնականների ատելության խոսքին և մահվան սպառնալիքներին։ Վտանգված է նրանց ֆիզիկական անվտանգությունը։ Հոկտեմբերի 28-ի առավոտյան Ֆրանսիայում Արցախի ճանաչմանն ուղղված ակցիայի ընթացքում թուրքերի մի խումբ դանակներով, մահակներով և մուրճերով հարձակվել է հայ ցուցարարների վրա։

Նախնական տեղեկություններով՝ վիրավորվել է մոտ 10 հայ, այդ թվում՝ կին և երեխա։ Նույն օրը Լիոնում թուրքերը հայերի որս են հայտարարել։ Ցույցի ժամանակ թուրքական դրոշով մարդիկ բղավել են՝ «ուր եք հայեր» և հայհոյել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---