ՊՆ․ Կապանի ուղղությամբ կրակ է եղել, հետևանքներ կան, Արցախում մարտերը շարունակվում են30 հոկտեմբերի 2020 - 22:28 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինված ուժերն Արցախում հարձակում են նախաձեռնել մի քանի ուղղություններով, օրվա ընթացքում մարտական գործողություններ են եղել նաև Կապանի ուղղությամբ, Ադրբեջանի ԶՈւ-ից այս ուղղությամբ կրակ է արձակվել, կան հետևանքներ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Վաղ առավոտյան Արցախի հյուսիսում ոչ երկարատև հրետանային պատրաստությունից հետո ադրբեջանական ուժերը հետևակով փորձել են գրոհել մի քանի դիրքի ուղղությամբ, կոտորվել են, զգալի թվով դիակներ են դաշտում թողել։ Ամբողջ օրը հարավում ևս մարտերը շարունակվել են, դիրքային որոշ առավելություններ ունենք, սակայն մարտական գործողությունները դեռ ընթանում են։ Հովհաննիսյանի խոսքով՝ Արցախի կենտրոնում 2 առանձին պրոցես է եղել․ առաջինում` Մարտունի-Ճարտար ուղղությամբ փորձել են ճեղքել ռազմաճակատը, ինտենսիվ մարտական գործողություններով, գրոհիչ խմբեր ու խիտ կրակով հրետանի է կիրառվել, դիրքային փոփոխություն չկա, բայց մարտերը համառ են։ ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ Շուշիի մերձակա անտառային գյուղերի ուղղությամբ դիվերսիոն ահաբեկչական հրոսակախմբերի դեմ պայքարն արդյունք է տվել, լավ ցուցանիշներ կան, ռազմաբազա է չեզոքացվել, բայց այստեղ ևս մարտերը շարունակվում են։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ադբեջանական ուժերը ռազմական օբյեկտները տեղադրում են խոշոր քաղաքներում, իսկ իրենք նպատակադրված թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |