Իսպանիան օգնություն կուղարկի ՀՀ՝ Արցախից տեղահանված մոտ 600 ընտանիքի համար31 հոկտեմբերի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Զարգացման միջազգային գործակալությունը (AECID) օգնություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված արցախցի մոտ 600 ընտանիքի։ Առավել խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերքով 2100 փաթեթ և հիգիենայի պարագաների 9000 հավաքածու, ասվում է AECID հաղորդագրության մեջ, գրում է Lavanguardia.com-ը։ Այս հումանիտար նախաձեռնության նպատակն է ապահովել Երևան տեղափոխված անձանց սննդային անվտանգությունը և հիգիենայի միջոցների հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանությունը Covid-19-ից։ Օգնությունը կիրացվի տեղի «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY ) կազմակերպության հետ համատեղ՝ իսպանական ֆինանսավորմամբ։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը 400,000 եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչությանը։ Այդ մասին հայտարարել է հակաճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատար Յանեզ Լենարչիչը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սուրեն Պետրոսյան. ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են Նա նշել է, որ որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են կոնտակտի դուրս եկածները Հունիսի 1–ից Վրաստան մտնող յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է բժշկական ապահովագրություն ունենա Կարգազանցների համար նախատեսվում է տուգանք Ըստ ԻՔՄ հաշվարկի՝ մայիսի 9–ի հանրահավաքին մոտ 32,000 մարդ է մասնակցել Հաշվարկն արվել է աերոնկարահանման միջոցով ԵՊՀ–ում դասադուլի կոչեր են հնչում․ Արհմիությունը կոչ է արել բոլոր դասախոսներին և աշխատողներին միանալ ակցիային Բագրատ սրբազանն ասել է, որ շարժվում են դեպի ԵՊՀ, և որ 18։30–ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում |