ՀՀ պետպարտքի թույլատրելի առավելագույն շեմը կբարձրացվի 2 նոյեմբերի 2020 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պետական պարտքի շեմը կբարձրանա, քանի որ տնտեսության վրա բացասական ազդեցություն է ունեցել նաև ռազմական դրությունը։ Այնուամենայնիվ, քայլեր կձեռնարկվեն, որ պարտք վերցված միջոցները ծախսվեն արդյունավետ և ծառայեն դրա մարմանը։ Այս մասին, Panorama.am հաղորդմամբ, ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Ներկայումս գործող կարգավորումներով պետպարտքը չպիտի գերազանցի ՀՆԱ 60%-ը։ «Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, հարկային մուտքերը կանխատեսվածից ավելի ցածր մակարդակ կունենան, պակասուրդն ավելի կլինի, բայց կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառվեն: Կարծում եմ, որ կգտնենք այն հաշվեկշիռը, որը հնարավորություն կտա այս իրավիճակից դուրս գալ, մարտահրավերից բխող ռիսկերը չեզոքացնել, կառավարել և ունենալ կայուն սոցիալ-տնտեսական իրավիճակ»,- նշել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ ավելի կարևոր է, թե ինչ արդյունավետությամբ և նպատակներով կծախսվի ավելացված պարտքը, քան դրա աճի ծավալները։ «Այո, իհարկե, պարտք վերցնելն ինքնանպատակ չէ, որևէ մեկը չի պատրաստվում պարտք վերցնել, որպեսզի, ենթադրենք, իրականացնի ծախսեր, որոնք պայմանավորված չեն իրավիճակով։ Ես կարծում եմ՝ այստեղ պետք է ավելի շատ հետևել ֆինանսների նախարարության փորձագետների կողմից ներկայացվող վերլուծություններին, թե ինչպես է այդ պարտքով վերցված գումարը ծախսվելու, և այդ ծախսման արժեքներով մենք ինչ հավելյալ արդյունքներ ենք գեներացնելու, որոնք հնարավորություն կտան այդ պարտքը բնականոն սպասարկել և ի վերջո մարել»,- նշել է Գրիգորյանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |