Կանադական Լավալը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը 5 նոյեմբերի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի անկախությունը, տեղեկացնում է այդ երկրում Հայ դատի հանձնախումբը։ Որոշման մեջ, մասնավորապես, ասված է, որ Լավալը․ • ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, • դատապարտում է Արցախի Հանրապետության դեմ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սկսած ռազմական ագրեսիան, • կոչ է անում Կանադայի և Քվեբեկի կառավարություններին հնարավորն անել միջազգային հումանիտար իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիաների կատարումն ապահովելու համար, • առաջարկում է Կանադայի կառավարությանն ընդունել Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի անջատման իրավունքը՝ ճանաչելով Արցախի Հանրապետության անկախությունը: Ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչել էին Իտալիայի Պալերմո, Միլան և Չերքիարա դի Կալաբրիա քաղաքները, ինչպես նաև Լոմբարդիա տարածաշրջանը։ Աշխարհի մի շարք քաղաքներ և նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունն Արցախի անկախությունը ճանաչելու բանաձև է ներկայացրել Ներկայացուցիչների պալատ։ ԱՄՆ 8 նահանգ դեռևս մինչ պատերազմը ճանաչել էր Արցախի անկախությունը: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |