ԱՀ նախագահի խոսնակը հաստատել է Շուշիի՝ մեր վերահսկողությունից դուրս գալու գրառումը 9 նոյեմբերի 2020 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է հայկական կողմի վերահսկողությունից, ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս: Գրառումից անմիջապես հետո սոցցանցերում քննարկվում էր վարկածը, թե Պողոսյանի էջը կոտրված է։ Պողոսյանը «168 ժամին», «Ազատությանը» և Փաստերի ստուգման հարթակին հաստատել է, որ ֆեյսբուքյան էջում գրառումն ինքն է արել, իր էջը կոտրված չէ։ «Հանրապետության նախագահի այսօր արած գրառումը հանրային շրջանակներում անկումային որոշակի տրամադրություններ է առաջացրել: Դա բնական է, քանի որ պատերազմը ծանր պայքարի գործողություններ են, որտեղ երաշխավորված չէ ո'չ հաջողությունը, ո'չ անհաջողությունը: Գոտիները ևս մեկ անգամ ձգել է պետք, քանի որ թշնամին գտնվում է Ստեփանակերտի մատույցներում, և արդեն մայրաքաղաքի գոյությունն է վտանգված»,-գրել է նա։ Նա նշել է, թե Արցախը պահպանելու համար, պետք է գործադրել բոլոր կարողությունները Ստեփանակերտի ու ռազմաճակատի մյուս ուղղություններում հուսալի պաշտպանություն կազմակերպելու համար: Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է |