Ինչպես են արցախցիներն այրում իրենց տները՝ դրանք ադրբեջանցիներին չթողնելու համար13 նոյեմբերի 2020 - 16:51 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարությամբ Ադրբեջանին անցնող արցախյան տարածքների բնակիչներն այրում են իրենց տները, որպեսզի դրանք բաժին չհասնեն թշնամուն։ Արցախցիները փորձում են տարհանել իրենց ունեցվածքը, ինչ չեն կարողանում՝ այրում են։ Ըստ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների համատեղ հայտարարության՝ ՀՀ-ն Ադրբեջանին հանձնում է Քարվաճառի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Տեսանյութում երևում են Քարվաճառի շրջանում վառվող տներ: Տեսանյութերում նաև Արցախը լքող բազմաթիվ մեքենաներ և բեռնատարեր են։ «Քարվաճառի ճանապարհը գաղթի ճանապարհ է հիշեցնում. մարդիկ փորձում են դուրս բերել ավելի քան 20 տարվա ստեղծածը։ Քարվաճառի շրջանը 16 գյուղ ունի, 3500 բնակիչ, բոլոր գյուղերում տները դատարկվում են, մարդիկ անգամ տանիքներն են պոկում»,- գրում է «Ազատությունը»։
«Տունս քանդինք», - ասում է Նոր Վերին Շեն գյուղի բնակչուհին ու արտասվում, ավելացնում՝ եթե նորմալ լինի, հետ կվերադառնա։
Քնարավանում քանդում են դպրոցի տանիքը, որտեղ 70 աշակերտ էր սովորում։ Ունեցվածքից բացի, խնդիր է նաև անասունների հարցը, որն ընտանիքների մեծ մասի եկամտի աղբյուրն է դառնում։ Հովիվները, առանց բեռնատարների, ոտքով չսատկած անասունների մի մասին քշում են Վարդենիս։ «Եթե իմ երեխաները չեն կարող օգտագործել այս տունը, ուրեմն ոչ մեկ չի կարող»,- BBC-ի լրագրողին ասում է Դադիվանք գյուղի բնակիչը, որ կանգնած է այրվող տան առջև։ Արցախցիները նայում են՝ ինչպես է վառվում իրենց տունը։
Մարդիկ վերջին անգամ այցելում են վանքեր, սրբատեղիներ, զոհվածներին նվիրված հուշահամալիրներ, հող և խաչեր, խաչքարեր բերում իրենց հետ։
Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |