Արցախում զոհված ևս 23 զինծառայողի անուն է հրապարակվել

Արցախում զոհված ևս 23 զինծառայողի անուն է հրապարակվել

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 23 զինծառայողի անուն։

Ավանեսյան Սամվել Վլադիկի, ծնվ. 1994թ.

Վարդանյան Կամո Բագրատի, ծնվ. 1990թ.

Պողոսյան Մխիթար Ռոմիկի, ծնվ. 1985թ.

Բադասյան Արմեն Ալեքսանդրի, ծնվ. 1989թ.

Վերդյան Արեն Լորիկի, ծնվ. 1984թ.

Մուրադյան Ժորա Արմենի, ծնվ. 2001թ.

Հովհաննիսյան Նարեկ Կարենի, ծնվ. 2001թ.

Գրիգորյան Արսեն Կարենի, ծնվ. 2001թ.

Ավդալյան Գեղամ Էդվարդի, ծնվ. 2000թ.

Հարությունյան Լյովա Մամիկոնի, ծնվ. 2001թ.

Սերոբյան Նարեկ Արմենի, ծնվ. 2001թ.

Ամալյան Վարդան Դավիթի, ծնվ. 2001թ.

Շահրամանյան Զորիկ Վախթանգի, ծնվ. 2002թ.

Բազունց Սևակ Ռուբիկի, ծնվ. 1995թ.

Գևորգյան Կարեն Եսայիի, ծնվ. 1995թ.

Թամրազյան Արայիկ Սեյրանի, ծնվ. 1996թ.

Ալթունյան Լևոն Ռոբերտի, ծնվ. 1993թ.

Աղջոյան Սարգիս Հովհաննեսի, ծնվ. 1987թ.

Զաքարյան Արա Արշամի, ծնվ. 1990թ.

Նահապետյան Նորայր Մարտիկի, ծնվ. 1997թ.

Պռոշյան Հակոբ Ասատուրի, ծնվ. 1987թ.

Բաղդասարյան Սամվել Գևորգի, ծնվ. 1984թ.

Վարդանյան Էռնեստ Վահանի, ծնվ. 1986թ.

Հայկական կողմից հրապարակվել է զոհված 1609 զինծառայողի անուն։ Նոյեմբերի 14-ին առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ մինչ այդ օրը դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել է 2425 զոհված զինծառայողի դի, որոնց մեջ կան նաև չճանաչվածներ:

Ցավակցում ենք զոհերի հարազատներին ու մտերիմներին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---