NY Times․ ԼՂ տարածքում մշակութային ժառանգության պահպանման հույս կա

NY Times․ ԼՂ տարածքում մշակութային ժառանգության պահպանման հույս կա

PanARMENIAN.Net - Բրաունի հիմնադրամի անդամ Հյու Էկինը The New York Times-ում հրապարակված իր հոդվածով պնդում է, որ ԼՂ-ում նոր զինադադարով հայկական հուշարձանների պահպանման հույս է ծնվում։

Նոյեմբերի 10-ի զինադադարի համաձայնությամբ՝ հարյուրավոր հայկական եկեղեցիներ, հուշակոթողներ և բազմաթիվ խաչքարեր անցնում են մահմեդադավան Ադրբեջանի վերահսկողության տակ։

Նշվում է, որ շատ հայերի համար իրենց ժառանգության զգալի մասը երդվյալ թշնամուն փոխանցելը նոր սպառնալիք է, չնայած արյունահեղությունն ավարտվել է։

Ըստ աղբյուրի՝ 1997-ից 2006-ը Ադրբեջանի իշխանությունները Նախիջևանում հայկական մշակութային ժառանգության դեմ արշավ են իրականացրել։ Մոտ 90 եկեղեցի և հազարավոր խաչքարեր և գերեզմանաքարեր, հուշաքարեր ավերվել են, ոչնչացվել է միջնադարյան ամենախոշոր հայկական գերեզմանը։ Իսկ վերջին զինադադարից հետո սոցցանցերում շրջանառվող լուսանկարներն արդեն թույլ են տալիս ենթադրել, որ հայկական որոշ կոթողներ և եկեղեցիներ արդեն ենթարկվել են վանդալիզմի։

Յուրաքանչյուր պարագայում միջհամայնքային պայքարներում կոթողների հարցը պետք է զբաղեցնի երկրորդ տեղը մարդկային կյանքերից և բարվոքությունից հետո, սակայն երկարաժամկետ խաղաղության հեռանկարում նմանապես կարևոր է նաև մշակութային կառուցների ճակատագիրը։

Հոդվածում նշվում է, որ ամբողջ աշխարհում մշակութային բնաջնջման բազմաթիվ դեպքերում ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն և նրա եվրոպական դաշնակիցները հիմնականում լռել են: ՅՈւՆԵՍԿՕ-ն, որի ֆինանսավորումը կախված է նաև շատ իրավախախտ կառավարություններից, այդքան էլ մեծ հետաքրքրություն ցույց չի տվել միջամտելու հարցում: Եվ, ըստ հեղինակի՝ Լեռնային Ղարաբաղը կարող է հազվագյուտ հնարավորություն դառնալ։

«Արդեն անմիջապես պատերազմի ավատից հետո խաղաղության հաստատման ջանքերի շնորհիվ օտարերկրյա կառավարությունները և խաղաղապահներն ունեն արտասովոր կերպով հիանալի հնարավորություններ միջամտության համար։ Ի տարբերություն զինված հակամարտությունների՝ միջազգային միջնորդները և տեղական համայնքները հնավարություն ունեն նաև միասին աշխատելու, որպեսզի կանխարգելեն հարձակումները մինչև դրանց հասցրած վնասը»,- գրված է հոդվածում։

Էկինի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի պատմական գանձերը չպետք է դառնան Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ավարտված պատերազմի զոհերը և մյուս պատերազմի խթանիչները։ ԼՂ-ում հնարավոր է մշակութային հաշտեցում։ Չնայած վերջին 3 տասնամյակի գորշ փորձի՝ երկու կողմն էլ ցուցաբերել են իրենց չպատկանող ժառանգության կարևորության գիտակցում․ «2019-ին հայերը վերականգնեցին 19-րդ դարի Շուշիի մզկիթը, իսկ վերջին ելույթներում Ալիևն ընդունել էր տարածաշրջանի եկեղեցիների կարևորությունը՝ չնայած մերժում է դրանց հայկական ծագումը»։

Ըստ հեղինակի՝ հայկական կոթողների, հատկապես քիչ հայտնի միջնադարյան եկեղեցիների և խաչքարների երկարատև ապագան պահանջելու է հայերի և ադրբեջանցիների անմիջական ներգրավվածությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---