Ռուս խաղաղապահները ևս մեկ դպրոց են ականազերծել Ստեփանակերտում

Ռուս խաղաղապահները ևս մեկ դպրոց են ականազերծել Ստեփանակերտում

PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները ևս մեկ դպրոց են ականազերծել Ստեփանակերտում, ինչպես նաև օգնել են վերանորոգման աշխատանքներում։

«Ռուս զինծառայողներն ավարտել են Ստեփանակերտի թիվ 8 հանրակրթական դպրոցի ականազերծումը, օգնել են վերանորոգման աշխատանքների իրականացմանը և ապահովել անհրաժեշտ ուսումնական գույքով և սարքավորումներով»,- ասվում է ՌԴ Պն հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ռուս զինծառայողները նաև աշխատանքներ են տանում քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչն արվում է տարածքների և օբյեկտների ականզերծումից հետո։

Ռուս խաղաղապահները նաև մաքրել են պայթուցիկներից Ստեփանակերտի հարավային ծայրամասը։

«Մեկ օրում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 100 պայթուցիկ։ Դրանք դուրս են բերվում բեռնատարներով և ոչնչացվում։ Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---