Զախարովա․ Քաղաքական հայտարարությունները չպետք է ի չիք դարձնեն ԼՂ-ում խաղաղության հաստատման ջանքերը11 դեկտեմբերի 2020 - 10:27 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների հակահայկական հայտարարություններին, նշել է, որ քաղաքական մակարդակով արվող հայտարարությոնները չպետք է խաչ քաշեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար գործադրված ջանքերի վրա, այլ պետք է նպաստեն ԼՂ-ում կյանքի կարգավորման ջանքերին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանը ադրբեջանական պատմական հողեր են։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել; Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրը Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։ «Շատ մեծ ջանքեր են գործադրվել, շատ բան է արվել։ Եկեք հիշենք, թե որքան կյանք է զոհաբերվել։ Եվ քաղաքական հայտարարությունները չպետք է այդ ամենի վրա խաչ քաշեն»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ Զախարովայի` Մոսկվան ելնում է նրանից, որ իրավիճակը տարածաշրջանում շատ բարդ է և շատ ջանքեր են գործադրվել կյանքը խաղաղ հուն վերադարձնելու և մարտական գործողությունները դադարեցնելու համար։ «Մեծ աշխատանք է կատարվել կողմերին բանակցությունների սեղանի մոտ նստեցնելու, փախստականների վերադարձը, ենթակառուցվածքների վերականգնումը սկսելու համար»,-ասել է նա։ «Սա շատ մանրակրկիտ աշխատանք է։ Քաղաքական հայտարարությունները պետք է նպաստեն հենց այս գործընթացներին»,-ասել է դիվանագետը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |