ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 11 ամսում 7.2% անկում է գրանցել

ՀՀ-ում տնտեսական ակտիվությունը 11 ամսում 7.2% անկում է գրանցել

PanARMENIAN.Net - Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ 2020-ի 11 ամսվա ընթացքում՝ հունվար-նոյեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) 7.2% անկում է գրանցել:

Ընդ որում, 2020-ի նոյեմբերին, 2019-ի համեմատ, ՏԱՑ-ը նվազել է 10.3%-ով, իսկ 2020-ի հոկտեմբերի համեմատ՝ 10.8%, գրում է ԱՌԿԱ-ն։

Ներկայացված տվյալների համաձայն, 2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.2%-ով: Միաժամանակ, 2020-ի նոյեմբերին, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, ցուցանիշը նվազել է 6.1%-ով, իսկ նոյեմբերին, 2020-ի հոկտեմբերի համեմատ, աճել է 4% -ով:

Տասնմեկ ամիսների կտրվածքով ամենամեծ անկումը գրանցվել է ծառայությունների ոլորտում (բացառությամբ առևտրի): Այս ոլորտում ծավալը 2020 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 1,548,744,0 մլն դրամ (13.6% անկում), մինչդեռ նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, ցուցանիշը նվազել է 2.8%-ով, իսկ 2020-ի նոյեմբերին՝ 2019-ի նոյեմբերի համեմատ՝ 18.6%-ով:

Հունվար-նոյեմբեր ամիսներին՝ 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, շինարարության ծավալը կրճատվել է 11․2%-ով և կազմել 322,435.5 մլն դրամ: Ընդ որում հոկտեմբերի համեմատ նոյեմբերի ոլորտի աճը կազմել է 10%, իսկ 2019թ.-ի նոյեմբերի համեմատ՝ 2%:

ԱՎԿ տվյալների համաձայն, առևտրի շրջանառությունը 2020-ի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,517,727․4 մլն դրամ (13.5%-ով նվազում): Ընդ որում, նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ, ցուցանիշն աճել է 1%-ով, իսկ 2019թ.-ի նոյեմբերի համեմատ՝ կրճատվել 22%-ով:

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ-ն 2020 թ. երրորդ եռամսյակում, 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նախնականում գրանցել է 9.1% անկում: Միաժամանակ, նախորդ եռամսյակի համեմատ, երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 38.6% -ով: Հայաստանի ՀՆԱ-ն անվանական ծավալի մեջ 2020 թ. երրորդ եռամսյակում կազմել է 1,744,942,4 մլն դրամ (1 տրիլիոն 744 մլրդ 942 մլն դրամ):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---