2021-ին խոշոր սպառողների համար էլէներգիան կթանկանա․ Բնակիչների համար սակագինը նույնը կմնա

2021-ին խոշոր սպառողների համար էլէներգիան կթանկանա․ Բնակիչների համար սակագինը նույնը կմնա

PanARMENIAN.Net - 2021 թվականի փետրվարի 1-ից Հայաստանում էլեկտրաէներգիայի խոշոր սպառողների համար հոսանքը կթանկանա, բնակչության մոտ 90%-ի համար էլէներգիայի սակագինը կմնա անփոփոխ։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները։

Խոշոր սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը կբարձրանա 3 դրամով/կՎտժ–ով (ներառյալ ԱԱՀ-ն), այդ թվում՝ 38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական 400 կՎտժ-ից ավելի սպառում ունեցող բնակիչների և 0.38 կՎ լարմամբ սնվող այլ սպառողների համար կգործի ցերեկային սակագին՝ 47.98 դրամ/կՎտժ, գիշերային՝ 37.98 դրամ/կՎտժ:

6 (10) կՎ և 35 կՎ լարմամբ սնվող սպառողների համար ցերեկային սակագինը կկազմի 98 դրամ/կՎտժ, գիշերային՝ 34.98 դրամ/կՎտժ:

110 կՎ լարմամբ սնվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը կլինի 98 դրամ/կՎտժ, գիշերայինը՝ 32.98 դրամ/կՎտժ:

Ավելի վաղ հանձնաժողովից հայտարարել էին, որ սահմանված գործող սակագների պարագայում առաջանում է ֆինանսական ճեղքվածք, հենց այդ պատճառով է առաջարկվում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---