Ռեստորանների միություն․ Վերացրեք հանրային սննդի ոլորտի ժամանակավրեպ սահմանափակումները 8 հունվարի 2021 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Ռեստորանների հայկական միությունն առաջարկում է վերացնել Covid-19-ի պատճառով հանրային սննդի ոլորտին առնչվող «ժամանակավրեպ սահմանափակումները», հեշտացնել օտարերկրացիների, գործարարների և զբոսաշրջիկների մուտքը Հայաստան՝ ապահովելով առողջապահական անվտանգության միջոցառումները։ Միությունից առաջարկում են նաև վերականգնել արտոնագրերի տրամադրման արագացված ռեժիմը, ոլորտին առնչվող մյուս հարցերը կարգավորելու համար ձևավորել մշտական գործող աշխատանքային խումբ։ Միությունից արձագանքել են առողջապահության նախարարության՝ կարանտինը ևս 6 ամսով երկարաձգելու մտադրությանը։ Նրանք կարևորել են ընդունվելիք որոշման վերաբերյալ նախապես իրենց բնագավառի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը՝ հատկապես Առողջապահության նախարարության կողմից։ «Ընդգծում ենք, որ կարանտինային նորմերի նույնաբովանդակ պահպանումը չի կարող կրել ուղղակի արհեստական և ձևական բնույթ, ամենևին չնպաստելով խնդրի իրական լուծմանը և շարունակական վնասներ պատճառելով արդեն իսկ փլուզման եզրին հայտնված հանրային սննդի ոլորտի ձեռնարկություններին»,- հայտնել են ՌՀՄ-ից։ Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կարանտինը երկարացնելու նախագիծն իրենց հետ չի քննարկվել, նախարարությունը դեմ է դրան։ Նա նշել էր, որ իրենք կքննարկեն և «միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանան այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել»։ Քերոբյանի խոսքով՝ այժմ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ թթվածին և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս բաց աշխատի: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման մասին կտեղեկացվի պայմանավորվածության դեպքում Բադալյանն ասել է, որ ՀՀ–ն կողմ է այն հարթակներին, որոնք իրապես միտված են հարատև խաղաղության հասնելուն Ռուբեն Վարդանյանը, ընտանիքի հորդորով, դադարեցրել է հացադուլը Կարճ զրույցում ընտանիքը նրան տեղեկացրել է Ադրբեջանի վրա ամբողջ աշխարհից տարբեր պաշտոնյաների աճող ճնշումների մասին Եվրախորհրդարանը կոչ է արել կասեցնել էներգետիկ գործակցությունը Բաքվի հետ և պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ Ասվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումներն անհամատեղելի են COP 29–ը ընդունող երկիր լինելու հետ Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը |