Ուդիները կրկին այցելել են Դադիվանք 9 հունվարի 2021 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Ուդիները կրկին այցելել են Ադրբեջանի հսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում գտնվող Դադիվանք։ Նրանք կրոնական արարողություններ են անցկացրել Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, գրում է Oxu.az-ը։ Ուդիները Դադիվանք էին այցելել նաև 2020 դեկտեմբերին, այնտեղ երկու ժամ անցկացրել։ Ադրբեջանը Քարվաճառում հայկական Դադիվանքի քարոզիչ է նշանակել ազգությամբ ուտի (ուդի) Ռաֆիկ Դանաքարիին: Վերջինս հայտարարել է, որ Ղարաբաղի տարածքում գտնվում է 300-ից ավելի «ալբանական» եկեղեցի, որոնք պատրաստվում է այցելել: Դադիվանք վանական համալիրն այժմ գտնվում է ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ Մայր աթոռը հայտարարել էր, որ «ներկայիս վանքում կան եկեղեցականներ, որոնք շարունակելու են սրբավայրում մատուցել իրենց աստվածպաշտությունը և կանոնավոր իրականացնել արարողությունները»: Ուտիները կամ ուդիները պատմական Կովկասյան Աղվանքի հնագույն ժողովուրդներից միակն են, որոնք ոչ միայն դարերի ընթացքում պահպանել են իրենց գոյությունն ու հասել մինչև մեր օրերը, այլև մնացել են քրիստոնեական կրոնի հետևորդներ։ Ուտիները խիստ փոքրաթիվ ժողովուրդ են՝ ընդհանուր առմամբ մինչև 10,000 հոգի, որոնց մի մասն ապրում է պատմական հայրենիքում՝ ներկայիս Ադրբեջանի Գաբալայի շրջանի գյուղերում։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |