Արցախում ամեն օր մոտ 1000 միավոր զինամթերք է ոչնչացվում

Արցախում ամեն օր մոտ 1000 միավոր զինամթերք է ոչնչացվում

PanARMENIAN.Net - Արցախում, Ստեփանակերտի արվարձանում գտնվող հատուկ տարածքում, ամեն օր մոտ 1000 միավոր զինամթերք է ոչնչացվում։ Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ խաղաղապահների ներկայացուցիչը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Ամեն օր 800-1000 միավոր տաբեր տիպի զինամթերք է ոչնչացվում»,-ասել է խաղաղապահների ներկայացուցիչը։

Նա հավելել է, որ պոլիգոնը միակն է տարածաշրջանում և գտնվում է բնակելի շրջաններից և հանրային օգտագործման ճանապարհներից անվտանգ հեռավորության վրա։

«Պահպանվում են բոլոր նորմերն ու պահանջները»,-ասել է նա։

Հայտնաբերված պայթուցիկներն ու չպայթած զինամթերը տեղափոխվում և ոչնչացվում են հատուկ առանձնացված վայրում։ Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, վնասազերծվում է տեղում։

Ռուս խաղաղապահներն ականազերծման աշխատանքներում կիրառում են «Ուրան-6» ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը և ականազերծման բարձր տեմպը ցանկացած եղանակին։

Լեռնային Ղարաբաղում տեղակայման օրից ռուս խաղաղապահները հայտնաբերել և վնասազերծել են ավելի քան 22,500 զինամթերք։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---