Փաշինյանը մեկնել է Մոսկվա․ Ընդդիմադիրները փորձել են փակել «Զվարթնոցի» ճանապարհը![]() 11 հունվարի 2021 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անարգել հասել է «Զվարթնոց» օդանավակայան ու մեկնել Մոսկվա՝ չնայած ընդդիմադիրների ակցիային ու ճանապարհը փակելու փորձին, փոխանցում է Aravot.am-ը։ Ընդդիմության ներկայացուցիչները հունվարի 11-ին՝ ժամը 8-ից փորձել են փակել «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհն ու խոչընդոտել վարչապետի մեկնումը Մոսկվա։ Վաղ առավոտից ճանապարհային ոստիկանությունը քաղաքացիների համար փակել է դեպի օդանավակայան տանող ճանապարհը` Իսակովի պողոտայով վարչապետի ավտոշարասյունն անարգել հասել է «Զվարթնոց»: Շարասյան անցնելուց հետո, ճանապարհը քաղաքացիների համար բացվել է: Հունվարի 11-ին Մոսկվայում նախատեսված է եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև, ինչպես նաև առանձին Պուտին-Փաշինյան, Պուտին-Ալիև հանդիպումներ։ Փաշինյանի խոսնակն ավելի վաղ տեղեկացրել է, որ հանդիպումը լինելու է տնտեսական հարցերի, անհետ կորածների ու գերիների խնդիրների շուրջ։ Ցուցարարները հայտարարել են, թե ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին: Նա ոստիկանության կենտրոնական բաժանմունքում է: Ակցիայի մասնակիցները Ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցներին էլ կոչ են արել չծառայել Փաշինյանին։ Ցուցարարներից մեկը հայտարարել է, թե Փաշինյանին հաջողվել է մեկնել Մոսկվա, սակայն եթե նա հակահայկական փաստաթուղթ ստորագրի, «օդը նրա վերադարձի համար փակ է լինելու»։ Այդ հայտարարություններից հետո ընդդիմադիրները նշել են, որ ավարտում են ակցիան ու բացում ճանապարհը։
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |