RAEX-Europe գործակալությունը հաստատել է ՀՀ «ВB-» վարկանիշը, կանխատեսումը՝ «Բացասական»13 հունվարի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - RAEX-Europe գործակալությունը հունվարի 8-ին հաստատել է Հայաստանի 2021թ․ վարկային վարկանիշները «BB-» մակարդակում (կառավարության վարկունակության չափավոր ցածր մակարդակ), ինչպես ազգային արժույթով, այնպես էլ արտարժույթով։ Կանխատեսումը, ըստ վարկանիշների, «կայունից» փոխվել է «բացասականի», ինչը միջնաժամկետ հեռանկարում նշանակում է վարկանիշային գնահատականների նվազման բարձր հավանականություն։ Ինչպես նշել է RAEX-Europe-ի վերլուծաբան Վլադիմիր Գորչակովը՝ ՀՀ ինքնիշխան վարկային վարկանիշների հաստատումը «BB-» մակարդակում բացասական կանխատեսմամբ հիմնականում արտացոլում է գործակալության ակնկալիքները բյուջեի պակասուրդի աճի և պետպարտքի ավելացման մակարդակի վերաբերյալ։ Ավելին, ըստ նրա՝ վարկանիշերը զսպվում են ՀՀ արտաքին դիրքերի թուլացմամբ և գործազրկության աճով, գրում է ԱՌԿԱ-ն։ «Այնուամենայնիվ, 2020 վերջի տվյալներով, ՀՀ բանկային համակարգը մնում է կայուն, իսկ ԿԲ-ն շարունակում է վարել ադեկվատ ընդլայնված դրամավարկային քաղաքականություն»,- ասել է Գորչակովը։ Զեկույցում նշվում է, որ ՀՀ տնտեսության անկումը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ավելին էր, քան ակնկալվում էր։ 2020-ի 3-րդ եռամսյակի դրությամբ իրական ՀՆԱ-ն նվազել է 6.6% տարեկան կտրվածքով, իսկ տնտեսության ընդհանուր անկումը 2020 վերջի տվյալներով կկազմի մոտ 7.3%, ըստ գործակալության գնահատականի։ Կտրուկ անկումը հիմնականում կապված է սպառողական պահանջարկի անկման, դրամային հոսքերի նվազման և զբոսաշրջության, տրանսպորտի, մանրածախ առևտրում գործարար ակտիվության դանդաղեցման հետ։ Վարկանիշի վրա բացասական է ազդել նաև արցախյան պատերազմն ու դրա բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա։ «Հաշվի առնելով բոլոր գործոնները, ակնկալում ենք, որ ՀՀ իրական ՀՆԱ-ն դրական կդառնա ոչ շուտ, քան 2021-ի վերջում (0.5%-1.5%), և կսկսի մոտենալ նախաճգնաժամային մակարդակին 2022-ից ոչ շուտ»,- ասվում է զեկույցում։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» Հանձնաժողովները քարտեզի վրա վերարտադրել են գյուղերի միջև ԽՍՀՄ ժամանակներում եղած սահմանները Նշվում է, որ Ադրբեջանի սահմանապահներն ավելի են մոտենալու Կիրանցին և Ոսկեպարին, «բայց նրանց բաժանելու է սահմանազատված պետական սահման» |