Այվազյան․ Պոպովը Փաշինյանի գրածը կոնտեքստից հանել է, վարչապետն այլ բան է ասել14 հունվարի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածում գրվածը կոնտեքստից հանել է, կառավարության ղեկավարն այլ բան է ասել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը, փոխանցում է Aysor.am-ը։ «Վարչապետն ասել է՝ ինչ որ ասել է, Պոպովը մեկնաբանել է։ Վարչապետի գրածը հանել է կոնտեքստից, վարչապետն ուրիշ բան էլ է ասել»,-հայտարարել է նախարարը: Փաշինյանը «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում գրել էր, որ ռուսական առաջարկները նախատեսում են 7 տարածքների վերադարձը Ադրբեջանին՝ 5+2 բանաձևով, փախստականների վերադարձ, ռուս խաղաղապահների տեղակայում: Առաջարկությունների փաթեթը որևէ կերպ չէր անդրադառնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին, շրջանցում էր այդ հարցը։ Պոպովն, ի պատասխան Փաշինյանի հոդվածի, հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հանգեցրել Լեռնային Ղարաբաղի կարգավորումը միայն Ադրբեջանին 7 շրջանը վերադարձնելուն՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին։ Նա նաև նշել է, որ ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմը չեն մերժել բանակցային առաջարկները, թեև լիակատար համաձայնության հասնել չէր հաջողվում։ Այվազյանը նշել է նաև՝ միանշանակ համաձայն է Պոպովի հետ, որ Արցախի կարգավիճակը եղել է հակամարտության կարգավորման կարևորագույն սկզբունքը՝ ավելացնելով՝ «այն եղել և մնում է»: «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարգավորման փաստաթուղթ չէ, դա զինադադարի, պատերազմի ավարտի մասին փաստաթուղթ է, որը ներառում է հիմնարար սկզբունքներից մի քանիսը»,- ասել է նախարարը։ Նախարարը նշել է, որ հակամարտությունը չի կարող կարգավորված համարվել, եթե այնտեղ ամփոփված չեն բոլոր հիմնարար սկզբունքները, մասնավորապես, Արցախի կարգավիճակի հարցը։ Արտաքին գործերի նախարարն Ազգային ժողովում մասնակցել է ԼՂ հարցով քննարկման։ Պատգամավորների հետ հանդիպումից առաջ նա հայտարարել է, որ հայկական կողմը մտահոգ է, որ Ադրբեջանը չի պահպանում նոյեմբերի 10-ի հայտարարության սկզբունքային կետերը։ Ընթերցեք նաև․ Ընթերցեք նաև․ ՌԴ ԱԳՆ-ն՝ Փաշինյանին․ Երբեք չենք առաջարկել 7 շրջանը Բաքվին տալ՝ մոռանալով ԼՂ կարգավիճակի մասին Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |