Պուտինն ԱԽ-ին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքները

Պուտինն ԱԽ-ին է ներկայացրել Փաշինյանի և Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքները

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Անվտանգության խորհրդի մշտական անդամներին է ներկայացրել Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպման արդյունքները։ Նա առաջարկել է քննարկել դրանք։

«Ես կցանկանայի կարճ տեղեկացնել ձեզ ՀՀ և Ադրբեջանի իմ գործընկերների հետ հանդիպման արդյունքների մասին, և նաև մի քիչ խոսել այդ թեմայի շուրջ»,-ասել է Պուտինը, գրում է ՌԻԱ Նսվոստին։

Նա հավելել է, որ զեկույցով հանդես կգա ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։ Նիստում քննարկվել են նաև ՌԴ ներքին և արտաքին քաղաքականության ակտուալ խնդիրներ։

Հունվարի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման ավարտին հայտարարել է, որ դրա ընթացքում չի հաջողվել լուծել ռազմագերիների հարցը, աշխատանքները շարունակվելու են։

Հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, ըստ որի տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերն ապաշրջափակելու նպատակով եռակողմ աշխատանքային խումբ է ստեղծվելու։ Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Երևանը, Բաքուն ու Մոսկվան մինչև մարտի 1-ը կներկայացնեն ՀՀ ու Ադրբեջանի տարածքով փոխադրումների համար անհրաժեշտ աշխատանքների ժամանակացույցը։ Եռակողմ աշխատանքային խումբը ՀՀ-ից կգլխավորի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---