Արցախում կորոնավիրուսի դեմ արդեն 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել16 հունվարի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսի դեմ արդեն 100 ռուս խաղաղապահ է պատվաստվել։ Ռուս խաղաղապահ զորակազմի ռազմաբժիշկների արտագնա բրիգադները պատվաստումներ են իրականացրել խաղաղապահների Մարտունու և Մարտակերտի շրջաններում տեղակայված 3 դիրքում։ Ընդհանուր առմամբ Արցախ է տեղափոխվել պատվաստանյութի մոտ 2000 դեղաչափ, ինչը բավարար է խաղաղապահ զորակազմի բոլոր անդամներին պատվաստելու համար։ Պատվաստանյութը տեղափոխվել է հատուկ կոնտեյներներում։ Պատվաստումը կատարվում է 2 փուլով։ Հունվարի 14-31-ն ամբողջ անձնակազմին կներարկվի պատվաստանյութի առաջին բաղադրիչը, իսկ փետրվարի 1-21-ը՝ երկրորդ։ Արցախում ռուս խաղաղապահների համար 3 բլոկ-մոդուլային զինավան է կառուցվել՝ Ստեփանակերտում, Գետավանում և Քարաքենդում, որտեղ արդեն մոտ 400 զինծառայող է տեղակայվել։ Նախատեսվում է կառուցել ևս 5-ը՝ 540 մարդու համար։ Ռուս խաղաղապահներն Արցախում շուրջօրյա դիտարկում են իրավիճակն ու հրադադարի ռեժիմի պահպանումը։ Նրանք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերում հումանիտար օգնություն, վերականգնվում են քաղենթակառուցվածքների օբյեկտները։ Photo. Ria Novosti Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | ՔԿ-ն՝ gg–ի հայտարարության մասին․ Իրականությունը խեղաթյուրելու անհաջող փորձ է Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս 2023 թվականի մայիսին ԱԽ քարտուղարը Կուլեբայի հետ քննարկել է ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները Հանդիպումը տեղի է ունեցել «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովի» շրջանակում Հունիսի 17–ին ԱԺ–ում կառավարության հրաժարականի ուղերձով նիստ կգումարվի․ ՔՊ–ն պատրաստվում է բոյկոտել այն Բագրատ սրբազանը շարժման մասնակիցներին կոչ է արել հավաքվել ԱԺ շենքի մոտ Փաշինյանը՝ Շիկահուղում․ Սահմանազատում պետք է անենք՝ փշալար ենք քաշում, ոչ մարդ կարա անցնի, ոչ անասուն Գյուղի բնակիչներն ասել են, որ գյուղի առաջնային կարիքը ջուրն է |