Ադրբեջանցիները վանդալիզմի ակտ են արել Մարտունու նոր դպրոցում18 հունվարի 2021 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Արդբեջանցիները վանդալիզմի հերթական ակտն են կատարել Արցախի` իրենց հսկողության տակ անցած տարածքում։ Մարտունու շրջանի Ջիվանի գյուղում, որը պատերազմի վերջին օրերին է Ադրբեջանի հսկողության տակ անցել, վանդալիզմի է ենթարկվել վերջերս կառուցված դպրոցի շենքը։ Սոցցանցերում կադրեր են հայտնվել, որտեղ երևում է, որ ադրբեջանցիները ներկով ադրբեջնարերեն գրություններ են թողել շենքի պատերին։ Ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ վանդալիզմի է ենթարկել ու ոչնչացրել հայկական հուշարձաններն ու եկեղեցիները։ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանին անցած տարածքներում են մնացել հայկական մի շարք հուշարձաններ ու եկեղեցիներ, այդ թվում՝ Շուշիի Սբ Ամենափրկիչ Ղազանչեցոցը, Դադիվանքը։ Շուշիում Ղազանչեցոցն արդեն պղծվել է․ պատերին ադրբեջաներեն գրառումներ են հայտնվել։ Համացանցում բազմաթիվ տեսանյութեր կան, որտեղ ադրբեջանցի զինվորականները պղծում են հայկական գերեզմաններ, խաչքարեր: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |