ԵԽ․ ԼՂ խնդրի երկարատև կարգավորում դեռ չկա, դատապարտում ենք Թուրքիայի ապակայունացնող դերը22 հունվարի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության երկարատև կարգավորումը դեռ գտնված չէ, խաղաղության հասնելու, տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի որոշման գործընթացը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և հիմնված լինի վերջինի հիմնարար սկզբունքների վրա, ասված է Եվրախորհրդարանի զեկույց-բանաձևում, որին արձագանքել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Եվրոպական խորհրդարանը հունվարի 21-ին ընդունած «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» զեկույց-բանաձևում խստորեն դատապարտել է Թուրքիայի ապակայունացնող դերն առանց այն էլ անկայուն Հարավային Կովկասում՝ կոչ անելով զերծ մնալ ԼՂ հակամարտությանը միջամտելուց, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուց, և նպաստել խաղաղությանը։ Եվրոպացի պատգամավորներն ափսոսանք են հայտնել, որ Թուրքիան փորձել է նաև խարխլել հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Զեկույց-բանաձևում ԵԽ-ն ողջունել է նոյեմբերի 10-ի հրադադարի համաձայնությունը և կոչ արել Եվրամիությանն ավելի նշանակալի ներգրավվածություն ունենալ հակամարտության կարգավորման գործում, «չթողնել տարածաշրջանի ճակատագիրը այլ տերությունների ձեռքերում»։ Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից ու այլ վայրերից ԼՂ վարձկան ահաբեկիչների տեղափոխման փաստը, խաղաղ բնակիչների սպանությունները, քաղաքացիական ենթակառուցվածքների, սրբավայրերի թիրախավորումը, կասետային զինատեսակների օգտագործումը, և կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին վավերացնել Կասետային զինատեսակների օգտագործումն արգելով կոնվենցիան։ Եվրախորհրդարանի հայտարարությանն ի պատասխան՝ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է, որ ԵԽ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից ԼՂ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչներ տեղափոխման փաստը: «Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված զեկույց-բանաձևերում ամրագրված են բազմաթիվ կարևոր դրույթներ, որոնք վերաբերում են Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիային և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը, իրականացված պատերազմական հանցագործություններին, ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, հատկապես՝ հումանիտար հարցերի շուրջ: Առանձնապես կարևորում ենք, որ Եվրախորհրդարանը ոչ միայն դատապարտեց պատերազմական հանցագործությունները, այդ թվում քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, պաշտամունքի վայրերի թիրախավորումը, այլև ընդգծեց, որ այդ հանցագործությունները պետք է անպատիժ չմնան»,-հայտարարել է Նաղդալյանը, փոխանցում է Armenpress-ը։ Նա նշել է, որ ԱԳՆ-ն համաձայն է Եվրախորհրդարանի կոչին, որ Թուրքիան պետք է ձեռնպահ մնա ԼՂ հակամարտությունում որևէ միջամտությունից, այդ թվում՝ Ադրբեջանին ռազմական աջակցություն տրամադրելու միջոցով, և հրաժարվի իր ապակայունացնող գործողություններից: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում Թուրքիան նշանակալի աջակցություն է ցույց տվել այդ երկրին՝ ռազմական ու ռազմավարական առումներով։ Ղարաբաղյան հակամարտության մեջ Թուրքիայի ներգրավումը դատապարտել են մի շարք պաշտոնատար անձինք ու կառույցեր։
Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |