Լավրով․ Տարիներ առաջ շանս ունեինք ԼՂ հարցում հասնել համաձայնության

Լավրով․ Տարիներ առաջ շանս ունեինք ԼՂ հարցում հասնել համաձայնության

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցով մի քանի տարի առաջ շանս կար համաձայնության հասնելու, դա կօգներ հարյուրավոր, հազարավոր կյանքեր փրկել, բայց չստացվեց, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մենք Ղարաբաղյան հակամարտության հարցին նշանակալի ուշադրություն ենք դարձրել երկար տարիներ: Մենք հետևողականորեն տարբեր մտքեր ենք առաջարկել, որոնք հնարավորություն կտային հասնել հարցի խաղաղ կարգավորման: Մենք մի քանի տարի առաջ շանս ունեինք հասնել համաձայնության, որը կօգներ կյանքեր փրկել: Ցավոք սրտի, այն ժամանակ դա չստացվեց»,- նշել է նա:

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նման հայտարարություն է արել իրանցի իր պաշտոնակից Մոհամմադ Զարիֆի հետ հանդիպումից հետո։ Լավրովը նշել է, որ նոր իրականության պայմաններում ոչ միայն ՌԴ-ն է հետաքրքրված տարածաշրջանի կայունությամբ, այլև Իրանը, Թուրքիան, Վրաստանը։ Լավրովը խոսել է նաև տրանսպորտային ապաշրջափակման կարևորությունից։

Իրանի ԱԳ նախարարը տարածաշրջանային այցեր է կատարում։ Ավելի վաղ նա Ադրբեջանում էր, ապա ՌԴ է մեկնել։ Հունվարի 26-ին Զարիֆը կժամանի ՀՀ։ Հունվարի 27-ին նա հանդիպելու է ՀՀ-ում իր պաշտոնակից Արա Այվազյանին ու վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---