Իսրայելում ՀՀ դեսպան. Հայաստանին էլ է զենք առաջարկվել՝ հրաժարվել ենք28 հունվարի 2021 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել նույն թվականին, երբ զենքի վաճառք առաջարկել է նաև Հայաստանին, մենք հրաժարվել ենք, հայտարարել է Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը՝ հավելելով, որ հայկական կողմն ամեն ինչ չէ, որ ճիշտ է ասում: «Նույն թվականներին, երբ Իսրայելն առաջարկել է Ադրբեջանին, առաջարկել է նաև մեզ։ Մենք ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք ասում։ Առաջարկել է, ՀՀ-ն հրաժարվել է։ 2015թ-ի մասին է խոսքը»,- հայտարարել է Սմբատյանը, փոխանցում է Aravot.am-ը: 44-օրյա պատերազմի ընթացքում, երբ հաստատվեց, որ Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, որն օգտագործվել է նաև խաղաղ բնակչության դեմ, հայկական կողմը հետ կանչեց դեսպան Սմբատյանին՝ խորհրդակցությունների: Սմբատյանը նշել է՝ իր կարծիքով՝ կվերադառնա պաշտոնին. իր հետկանչումը դիվանագիտական քայլ է եղել: Դեսպանի խոսքով՝ զենքը վաճառվում է բոլորին, քանի որ ազատ շուկա է: «Բայց օգտագործվել է նաև ռուսական, թուրքական, չեխական զենք։ Ինչ զենք ասես՝ չեն օգտագործել։ Կարծում եմ՝ մենք չպետք է մեր ուշադրությունը ֆիքսենք նրա վրա, որ Իսրայելը զենք է վաճառում Ադրբեջանին, և որ դրա պատճառով խնդիրներ ունենք Իսրայելի և հրեաների հետ։ Մենք պետք է այդպես չդիտարկենք։ Իսրայելը հզոր պետություն է, և մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ստեղծենք մեր ամենալավ հարաբերություններն այդ երկրի հետ։ Հավատացեք, որ մենք շատ լավ ընդհանուր բաներ ունենք՝ սկսած պատմությունից։ Մեր երկու ժողովուրդները կարող են նոր էջ բացել աշխարհում», - ասել է դեսպանը՝ հավելելով, որ Իսրայելն ու ՀՀ-ն կարող են նոր էջ բացել: Իսրայելը երկրորդն է Ադրբեջանին զենք վաճառող երկրների ցանկում, առաջինը Թուրքիան է: 44-օրյա պատերազմի ընթացքում հենց իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերով էին թիրախավորվում հայկական խաղաղ բնակավայրերն ու զինծառայողները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |