Փաշինյան․ Ամուլսարի հարցում պետք է լուծումներ գտնենք 4 փետրվարի 2021 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերն առավել կառավարելի ու ընդունելի դառնան հանրության համար։ Այս մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։ «Հույս ունեմ՝ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում, Ամուլսարի ներդրումային ծրագրի շրջանակում։ Պետք է այս թեման քննարկվի՝ հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը, պետք է գտնենք լուծումներ», - նշել է նա։ «Ուզենք թե չուզենք՝ հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում ՀՀ տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում», - ընդգծել է վարչապետը։ Ամուլսարի հանքի գործարկման աշխատանքներն ընդհատվել են 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխությունից հետո։ Լարվածությունը հանքի շուրջ ու այն գործարկելու փորձերը չեն դադարել դրանից ի վեր։ Արցախյան 2-րդ պատերազմից հետո էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ այն կարող է դառնալ Հայաստանի թիվ 1 հարկատուն։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |