ԶԼՄ․ Ռոումինգը ԵԱՏՄ երկրների միջև կչեղարկվի 2025-ին 5 փետրվարի 2021 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում նախատեսվում է չեղարկել 2025 թվականին։ Այդ մասին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Արման Շակկալիևը, գրում է «Ռոսիյսկայա գազետան»։ «Արդար սակագինը, այսինքն` «ինչպես տանը» սակագինը, միության շրջանակում ազատ շփման հիմք է, կարևոր պայման աշխատանքային ռեսուրսների տեղաշարժի, ձեռներեցների համար։ Ասենք, ՌԴ-ից Ղազախստան եք մեկնում, և ձեզ մոտ պահպանվում է ռուսական սակագինը՝ դա շփման ազատություն է բոլոր առումներով»,-ասել է Շակկալիևը։ Նա հավելել է, որ «տնային և ռոումինգային սակագների հավասարեցումն օբյեկտիվ միտում է, որը հարկավոր է կյանքի կոչել ԵԱՏՄ 5 երկրի համար։ Նախարարը նաև կարևորել է fair play-ի կիրառումը «Արդար սակագնի» կիրառման պարագայում։ «Ղրղզստանի քաղաքացին չի կարող մշտապես տնային սակագնից օգտվել՝ ապրելով և աշխատելով ՌԴ-ում։ Մենք ժամանակային սահմանափակում կկիրառենք՝ 1 ամիս։ Եթե խախտում ես ժամկետը՝ գնիր ռուսական քարտ, դա տրամաբանական է։ Եվ, անշուշտ, հարկավոր է լուծել տեխնոլոգիական հարցերը։ Մենք ծրագրում ենք այնպիսի պայմաններ ստեղծել, որ 2025-ին, հյուրընկալվելիս, զգանք մեզ ինչպես տանը»,-ասել է նախարարը։ Կապի ծառայությունների արժեքի նվազումը ռոումինգում աստիճանական է լինելու և ըստ հաստատված ժամանակացույցի։ Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |