ՀՀ ԱԳ նախարարը տեղյակ չէ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով պայմանավորվածությունից![]() 11 փետրվարի 2021 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը տեղյակ չէ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուաստանի միջև եղած որևէ այլ համաձայնությունից՝ բացի նոյեմբերի 10-ի և հունվարի 11-ի պայմանավորվածությունները: Այդ մասին հայտնել է ինքը՝ նախարարը, փոխանցում է Aysor.am-ը։ Փետրվարի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի երկու հայտարարությունից բացի՝ կա Դավիթ Բեկ - Գորիս ճանապարհահատվածին վերաբերող ևս մեկ պայմանավորածություն, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում: Հարցին, թե արտաքին գերատեսչության ղեկավարի համար խնդրահարույց չէ, որ ինքը տեղյակ չէ նշված պայմանավորվածությունից, նախարարն արձագանքել է, որ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանատու է արտաքին ոլորտի համար: «Մեր ոլորտին վերաբերող գործառույթները մենք կատարում ենք լիարժեք», - ասել է Այվազյանը: Պատերազմից հետո հայկական կողմը ստիպված է եղել Արցախում ու ՀՀ որոշ հատվածներում զիջումների գնալ։ Մասնավորապես Սյունիքի ու Գեղարքունիքի մի շարք բնակավայրերից տներ ու հողատարածքներ են մնացել ադրբեջանական կողմում։ Սահմանազատման աշխատանքները կատարվել են GPS-ով ու ըստ ԽՍՀՄ քարտեզների։ Ավինյան․ Եվս մեկ եռակողմ պայմանավորվածություն կա՝ Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի մասով Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |