Armenia Wine-ը 40 մլն դոլարի ներդրում կանի Երևանում․ Խոստացել է 5000 աշխատատեղ բացել11 փետրվարի 2021 - 14:28 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը Երևանում տարածք է տրամադրել «Արմենիա Վայն» (Armenia Wine) ՍՊԸ-ին ներդրումային ծրագրի համար։Ընկերությունը մտադիր է 5000 աշխատատեղ ստեղծել։ Ներդրումային ծրագիրը կիրականացվի Իսակովի 11/1 հասցեում՝ կառուցվելու է «Դիջիթաուն» բարձրահարկ նորարարական տեխնոլոգիաների կենտրոն, որի համար կներդրվի 40 մլն դոլար։ Այդ մասին կառավարության նիստում տեղեկացրել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Ընկերությունը խնդրել է նաև օտարել հարևանությամբ գտնվող Իսակով պողոտայի 13 հասցեից Երևանի համար 13 երաժշտական հատուկ դպրոցի 9053 քմ մակերեսով հողատարածքը և կիսաքանդ կաթսայատունը։ ՍՊԸ-ն գույքը ձեռք բերելու դեպքում կիրականացնի 1 մլրդ դրամի ներդրում։նշված գույքի օտարման դեպքում ընկերությունը երաժշտական դպրոցի սաներին անհատույց հիմունքներով կթույլատրի օգտվել վերջինիս պատկանող մարզադաշտից։ «Արմենիա Վայն» ընկերությունը խոշոր գինեգործական ընկերություն է: Այն զբաղվում է ինչպես խաղողագործությամբ, գինեգործությամբ և կոնյակագործությամբ, այնպես էլ շամպայնի և օղու արտադրությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա Միրզոյանը հուսով է՝ Ալմաթիի բանակցություններում գրավոր կարձանագրվեն Երևանի և Բաքվի պարտավորությունները Նրա խոսքով ՝ երկկողմ հանձնաժողովները շարունակում են քննարկել սահմանների դելիմիտացիայի մանրամասները ՀՀ-ն ու Հունգարիան տնտեսական գործակցության մասին համաձայնագիր են կնքել Միրզոյանը Բուդապեշտում է պաշտոնական այցով ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել |