ՌԴ Պետդումայի պատգամավոր․ «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը վկայում են նրա ոչ կոմպետենտության մասին24 փետրվարի 2021 - 14:04 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ և Սիրիայի միջև բարեկամական խմբի ղեկավար Դմիտրի Սաբլինը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերին, թե «Իսկանդերը» պատերազմում պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել, ասել է, որ այդ հայտարարությունն առնվազն «նրա ոչ կոմպետենտության մասին է վկայում»: Նա հիշեցրել է Սիրիայում «Իսկանդերների» հաջողության մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Վատ պարողին ոտքերն են խանգարում։ Այս ժողովրդական իմաստությունն ամենից լավ է բնութագրում ՀՀ վարչապետի խոսքերն «Իսկանդերների» կիրառման և դրանց «հնացած» լինելու մասին։ Մարդիկ, որոնք ավելի լավ են հասկանում պատերազմի և խաղաղության հարցերը, գիտեն, որ սա 21 դարի լավագույն օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգն է։ «Իսկանդերը» հաստատել է իր բարձր բնութագրերը նաև Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմում»,- ասել է նա։ Ռուսական մամուլում լայնորեն լուսաբանվել է վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում կրակած «Իսկանդերը» պայթել է միայն 10%-ով կամ չի պայթել։ Փաշինյանը 1in.am-ին տված հարցազրույցում չի բացառել, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ չօգտագործված «Իսկանդերի» մասին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մեղադրանքներն ուղղված են իրեն: Ըստ վարչապետի՝ Սարգսյանն իր հարցի պատասխանը գիտի։ «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը (նկատի ունի Սերժ Սարգսյանին - խմբ․) պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդերը» չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով», - ասել է Փաշինյանը։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |