ՄԻՊ. Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում, առավել քան երբևէ զգոնություն է պետք

ՄԻՊ. Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում, առավել քան երբևէ զգոնություն է պետք

PanARMENIAN.Net - Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում, հայտարարել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին:

«Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում: Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»,- հայտարարել է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ երկրում ստեղծված իրավիճակը բոլորից «պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ»:

44-օրյա պպատերազմից հետ Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---