Մարտունու և Ֆիզուլիի ուղղություններում 6 աճյուն են գտել

Մարտունու և Ֆիզուլիի ուղղություններում 6 աճյուն են գտել

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Արցախի Մարտունու շրջանի հարավ-արևելյան թևում և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս 6 աճյուն։

3 աճյուն հանվել է Վարանդայի շրջանի դիրքային հատվածներից, մյուս 3-ը՝ Մարտունու «Ուլյանասար» կոչվող տեղամասից, տեղեկացնում է ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նախնական տվյալներով բոլորը զինծառայողներ են: Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Որոնումները կշարունակվեն մարտի 11-ին: Ուղղությունների մասին կտեղեկացվի առավոտյան:

Զինադադարից հետո մարտի 10-ի դրությամբ հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---