Բոստոնի քաղաքապետը չեղարկել է Խոջալուի դեպքերը խեղաթյուրող որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայերից11 մարտի 2021 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Բոստոնի քաղաքապետ Մարտին Ուոլշը չեղյալ է հայտարարել 1992թ. Խոջալուի դեպքերը խեղաթյուրող վիրավորական որոշումը և ներողություն խնդրել ամերիկահայ համայնքից, գրում է Regionmonitor-ը: «Կցանկանայի ներողություն հայցել ամերիկահայ համայնքից վերջին հայտարարության համար, որը հրապարակվել էր Խոջալուի հիշատակի օրվա կապակցությամբ՝ 2021 թվականի փետրվարի 26-ին: Ցավոք, հռչակագիրն ընդունվել էր առանց ընթացակարգին բնորոշ մեր կողմից իրականացվող ուսումնասիրության։ Ամերիկահայ համայնքի ղեկավարների հետ զրույցից հասկացանք, որ այն ցավոտ էր շատերի համար։ Այդ պատճառով որոշում եմ կայացրել չեղարկել հայտարարությունը»,- նամակում գրել է Ուոլշը։ Այս քայլն իրականություն է դարձել համահայկական ջանքերի շնորհիվ, որը գլխավորել են Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթեր Քութուջյանը, Արևելյան Մասաչուսեթս նահանգի Հայ դատի հանձնախումբը, Մեծ Բոստոն շրջանի համայնքային փաստաբանների կոալիցիան: 1992թ. Խոջալուի վրա գրոհի անհրաժեշտությունը թելադրվում էր ԼՂՀ սովի մատնված բնակչությանը փրկելու հրամայականով ու այնտեղ կուտակված հարձակողական զենքի առկայությամբ: ԼՂՀ ղեկավարությունը պարտավոր էր կասեցնել Ադրբեջանի նախապատրաստվող գրոհը հայկական Ասկերան շրջկենտրոնի ու հետո Ստեփանակերտի վրա: Ադրբեջանական կողմը իրազեկվել էր գրոհից դեռ երկու ամիս առաջ հեռուստատեսությամբ: Հայկական կողմը զգուշացրել էր հարձակման մասին, սակայն, ադրբեջանցիները ոչինչ չէին արել խաղաղ բնակիչներին Խոջալուից դուրս բերելու համար: Փորձ չարվեց նաև բնակչությունը ուղղաթիռներով տարհանելու, թեև հայերը տալիս էին նման հնարավորություն։Հայկական ստորաբաժանումներն ամեն ինչ արեցին խուսափելու համար անտեղի զոհերից Խոջալուի քաղաքացիական բնակչության շրջանում: Միջանցքի գոյության մասին գիտեր նաև Խոջալուի քաղաքապետ Էլման Մամեդովը: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |