Փոխնախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը շարունակում ենք քննարկել

Փոխնախարար․ Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքի երկարաձգումը շարունակում ենք քննարկել

PanARMENIAN.Net - էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը տեղեկացրել է, որ Թուրքիայից ապրանքների ներկրման էմբարգոն երկարաձգելու շուրջ քննարկումները շարունակվում են։

2021-ի հունվարի 1-ից Հայաստանում Թուրքիայից ապրանքների ներմուծման արգելք է գործում։

«Էմբարգոն կարճ հատված է գործում, չենք կարող դեռ գնահատել փոփոխությունները։ Բայց կատաստրոֆիկ հարված չենք տեսնում, և արգելքը երկարաձգելու խոսակցությունները գնում են», - ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

Նախարարը նշել է, որ Հայաստանում, ինչպես և Ադրբեջանում, պատերազմից հետո ներդրումային միջավայրը վատացել է, բայց երկիրը դեռ ունի իր խաղաքարտերը։

«Հայաստանը հետաքրքիր է ներդրողներին իր աշխատաշուկայի որակով, ԵԱՏՄ շուկա ունենալով, համեմատաբար թափանցիկ աշխատելաոճով։ Կարճաժամկետ է այս խնդիրը», - ասել է նա։

Կառավարությունը 2020թ․ հոկտեմբերի 20-ին ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա, այն ուժի մեջ է մտել դեկտեմբերի 31-ին, գործում է 6 ամիս:

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է մոտ $270 մլն։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---