Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Մեխակավանի հայկական եկեղեցին

Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Մեխակավանի հայկական եկեղեցին

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին անհետացել է, ասվում է BBC-ի նյութում։

Ադրբեջանցիներն ամբողջությամբ ավերել են եկեղեցին և հիմա դրա տեղում ոչինչ չկա։ Տեսանյութում ասվում է, որ եկեղեցին չէր տուժել մարտական գործողությունների ընթացքում և ավերված չէր այն պահին, երբ անցել է Ադրբեջանի հսկողության տակ։

Թղթակից Ջոնա Ֆիշերը հետաքննում է հայկական եկեղեցու անհետացումը։ Նյութում նշվում է որ Ադրբեջանը հայտարարել է, թե էթնիկ հայերը կարող են մնալ Լեռնային Ղարաբաղում, սակայն Հայաստանը հայտնում է հայկական մշակութային ժառանգության, այդ թվում եկեղեցիների և հուշարձանների վնասման և ոչնչացման մասին։

Տեսանյութում նաև կադրեր կան, որտեղ երևում է, թե ինչպես են տարածքը գրաված ադրբեջանցի զինվորները բարձրացել եկեղեցու գմբեթին։ Երևում է, որ եկեղեցին չի տուժել։ Ֆիշերը գտնում է այն վայրը, որտեղ նախկինում եկեղեցին է եղել, սակայն այժմ այնտեղ դատարկություն է, միայն եկեղեցու ցաքուցրիվ քարերն են գետնին։ Թղթակցին ուղեկցող ադրբեջանցի ոստիկանն ասում է, որ եղեկեցին քանդվել է պատերազմի ժամանակ, սակայն, Ֆիշերը հերքում է դա։

Ադրբեջանցիները կանոնավոր կերպով ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ եթե Ադրբեջանի հսկողության տակ հայտնված հայկական եկեղեցին պահպանվում է, ապա միայն այն որպես «աղվանական» ներկայացնելու համար։ Ադրբեջանի նախագահ Ալիևն անձամբ է կոչ անում ջնջել եկեղեցիների պատերից հայերեն արձանագրությունները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---