Արցախի ԱԳՆ․ 2016-ին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելու կիզակետը 44-օրյա պատերազմն էր

Արցախի ԱԳՆ․ 2016-ին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելու կիզակետը 44-օրյա պատերազմն էր

PanARMENIAN.Net - Միջազգային հանրության կողմից 2016-ի ապրիլին Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չդատապարտելը հաջորդ տարիների ընթացքում էլ ավելի սաստկացրեց այդ երկրի ռազմատենչ նկրտումները, դրա կիզակետը դարձավ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ նոր լայնածավալ պատերազմի սանձազերծումը, հայտարարել են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։

2016-ի ապրիլի 2-ին Ադրբեջանն Արցախի դեմ ռազմական գործողություններ էր սկսել, դրանք տևեցին 4 օր։

Արցախի ԱԳՆ-ից հիշեցնում են, որ 2016-ին ևս ադրբեջնական կողմը թիրախավորում էր ինչպես Պաշտպանության բանակի դիրքերը, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքներն ու սահմանամերձ բնակավայրերը, իսկ ռազմական գործողություններն ուղեկցվել են պատերազմական և մարդկության դեմ ուղղված բազմաթիվ հանցագործություններ։

«Միջազգային հանրությունը պետք է վճռական գնահատական տա ցայսօր շարունակվող Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությանը, միջազգային իրավունքի հանդեպ ծայրահեղ անարգանքին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններից հրաժարվելու փորձերին»,-հայտարարել են Արցախի ԱԳՆ-ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---