ԿԲ-ն՝ դրամի արժեզրկման մասին․ Իրավիճակը կառավարելի է

ԿԲ-ն՝ դրամի արժեզրկման մասին․ Իրավիճակը կառավարելի է

PanARMENIAN.Net - Դրամի արժեզրկման իրավիճակը կառավարելի է, դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր արժույթների նկատմամբ, հայտարարել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը։

«Փոխարժեքի վերաբերյալ մեր պատմությունը մնում է նույնը՝ դա ֆունդամենտալներով պայմանավորված չէ, այլ՝ սպասումներով։ Բնականաբար, կան համաշխարհային զարգացումներ, դոլարն արժևորվում է աշխարհի բոլոր վալյուտաների նկատմամբ, կան դրսից եկող գնաճային ճնշումներ և այլն։ Իրավիճակը կառավարելի է, հակառակ դեպքում այսօր կխնդրեի այլ մարդ գար իմ փոխարեն»,- ասել է Երիցյանը։

Նա ԱԺ-ում պատասխանել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե արդյոք կառավարելի է դրամի արժեզրկումը։ Բագրատյանը նաև խնդրել էր ներկայացնել առաջիկա հնարավոր քայլերը, որպեսզի սահմանաչափը չգերազանցի և ազդեցություն չունենա գնագոյացման վրա։

Ապրիլի 6-ի կեսօրի դրությամբ՝ ԿԲ տվյալով՝ $1-ն արժե 533 դրամ, չնայած օրվա սկզբին տատանվում էր 537-ի շրջանում։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---