«NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրենը գտնում է, որ տարվա վերջին տնտեսական ճգնաժամը անկում կապրի

«NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրենը գտնում է, որ տարվա վերջին տնտեսական ճգնաժամը անկում կապրի PanARMENIAN.Net - «Հայաստանի կապիտալի շուկային մասնակցելու են տնտեսության առաջատար ճյուղերի ներկայացուցիչները»,- երեքշաբթի օրը կայացած մամլո ասուլիսին հայտնել է «NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրեն Արմեն Մելիքյանը: Մելիքյանի լավատեսական կանխատեսումների համաձայն, տարվա վերջին տնտեսական ճգնաժամը անկում կապրի, ինչը հնարավորություն կընձեռի մտնելու նոր պոտենցիալ ներդրողների շուկա:



«Ծրագրվում է, որ մինչեւ տարվա վերջ եւս մեկ ընկերություն IPO կիրականացնի եւ Հայաստանի կապիտալի շուկան խթան կստանա հետագա զարգացման համար»,- հայտնել է Արմեն Մելիքյանը: Ինչպես հաղորդել է «NASDAQ OMX Հայաստան»-ի տնօրենը, Հայաստանում IPO իրականացնելու հեռանկարներ կան այնպիսի ճյուղերի համար, ինչպիսիք են թեթեւ եւ ծանր արդյունաբերությունը, հաղորդակցությունը, ինչպես նաեւ սննդի ոլորտները: «Առաջատար ճյուղերի ներկայացուցիչները կապիտալի շուկա կգան»,- ասել է նա: Մելիքյանի կարծիքով, դրա համար կպահանջվի ժամանակ եւ ընկերությունների տեղեկացվածության մակարդակի բարձրացում: Հայաստանի Ֆոնդային բորսան իր կողմից աջակցություն կցուցաբերի, իսկ ընկերություններից կպահանջվի իրենց գործունեության թափանցիկության ու հրապարակայնության ապահովում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---